Էդուարդ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Հայաստանի հավաքականի և  ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Ինստագրամ»-ի իր էջում  գրառում է կաարել և շնորհակալություն հայտնել հայ երկրպագուներին՝ անդրադառնալով Ուելսի թիմի հետ 1:1 հաշվով արդյունքին:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի տնսյին խաղում խաղալով ոչ ոքի, Հայաստանի հավաքականը զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

«Մենք դրսևորեցինք հաղթանակի հասնելու ձգտում, սակայն դա բավարար չէր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին անվերապահ աջակցության համար։ Մենք պետք է մնանք միասնական, հավատանք մեր ուժերին եւ պատրաստ լինենք հաջորդ հանդիպմանը»,- գրել է Սպերցյանը։

Ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-ին Զագրեբում կհյուրընկալվի Խորվաթիայի հավաքականին, որը դեռ չի ապահովել ուղեգիրը։

Կիսվել սոց․ ցանցերում