Ադրբեջшնը մի կողմից արգելում է ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս հավաքել սեփական ցորենը. Մարուքյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝  Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները՝ ալյուրը և այլ առաջնահերթ սնունդը մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ իրենց աճեցրած ցորենը հավաքել և հաց թխել թույլ չտալու համար։

«Այս խնդրի հումանիտար հատվածը պարզապես Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքն է, և հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց մաքրելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:

Միջազգային հանրությունը կարծես թե ուզում է ասել, որ ոչ ի վիճակի է համոզվել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարող են դաշտից ցորեն հավաքել հաց թխելու համար, ոչ էլ ապահովել այն ալյուրի առաքումը, որը 3-րդ շաբաթն է՝ կանգնած է Լաչինի միջանցքում»:

Կիսվել սոց․ ցանցերում