Ռուս երգիչ Նիկոլայ Նոսկովը Սոչիի Ձմեռային թատրոնում կայացած համերգի ժամանակ չորրորդ երգից հետո լքել է բեմը։ Այս մասին РИА Новости-ին ասել է ականատեսներից մեկը։ Ըստ նրա՝ երգիչը բեմից խոստովանել է, որ ցավ է զգացել։
Նոսկովի համերգը Սոչիում կայացել է ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին։ Շաբաթ երեկոյան երգչի տելեգրամյան ալիքում հայտնվեց հաղորդագրություն՝ խնդրելով հանդիսատեսին չբարկանալ արտիստի վրա․ «Նիկոլայն արեց այն, ինչ կարող էր»:
Ականատեսներից մեկը լրատվամիջոցին ասել է, որ Նոսկովը վատ է զգացել եւ հեռացել է բեմից մի քանի ստեղծագործություն կատարելուց հետո։ «Չորս երգ է երգել, բայց, մի՞թե, դա հիմա կարեւոր է։ Մարդը երգել է, նա արել է իր ուժերի սահմանում ամեն բան։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի վատ զգալ՝ կիսատ թողնելով աշխատանքն ու կարեւոր գործերը, բայց նման պահերին ամենակարեւորը մարդու կյանքն ու առողջությունն են»,-ասել է նա։
2017 թվականի մարտին Նոսկովը ինսուլտ է տարել, իսկ մեկ տարի անց կրկին կաթված է ստացել։ 2019 թվականին նա վերադարձել է համերգային գործունեության։ 2023 թվականի փետրվարին արտիստը Պերմում կայացած իր համերգին ընդամենը մի քանի երգ է կատարել, քանի որ իրեն վատ է զգացել։
Լուսանկարը՝ Евгений Биятов/РИА Новости
