Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

սննդի օբյեկտը կառուցված  չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,

հնարավոր չի եղել կատարել համապատասխան մաքրում և ախտահանում, որպեսզի նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,

խոհանոցի պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել կատարել պատշաճ մաքրում և ախտահանում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն,

ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով և չորացման հիգիենիկ սարքով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում