Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը. ռուսական աղբյուրները հայտնում են, որ այդ մասին արդեն տեղեկացվել են Հայաստանի իրավապահ մարմիններն ու առաջիկայում, ըստ ամենայնի, նա կարտահանձնվի Հայաստանին:
Ռուսաստանում Պողոսյանը զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։
Հայաստանում, ի թիվս այլ հարցերի, Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում 1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու համար։ Իսկ մայիսի 17-ին հանրապետությունում առգրավվել է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը բերել էր էկվադորյան մրգեր ներկրող ընկերությունը: Բանանի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը պատկանում է Պողոսյանին։
Հայաստանի իրավապահներից այս առնչությամբ դեռ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
