ԿԽՄԿ-ն այցելել է шդրբեջшնпւմ կшլшնքի տակ պահվող ԼՂ նախկին ղեկավարներին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում կալանավորված հայազգի մարդկանց, ինչպես նաև Հայաստանում կալանավորված ադրբեջանցիներին»։

Այս մասին Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։

Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններով և նրանց նկատմամբ վերաբերմունքով:

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյո՞ք այդ մարդիկ պայմաններ ունեն իրենց ընտանիքների հետ շփման համար և ստեղծում է այդ պայմանները, եթե այդպիսիք չկան։ Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Տեղի այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-հավելել է Կոիչը։

Կիսվել սոց․ ցանցերում