Ստյոպա Մկրտչյանը գերազանցեց Էդգար Մանուչարյանի եւ Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը

Հայաստանի հավաքականի եւ խորվաթական «Օսիեկի»  20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանի համար Խորվաթիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումը (1:0) Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր:

Նա գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական խաղում։

Կիսվել սոց․ ցանցերում