ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով իր տեսակետը Հայաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու հարցի շուրջ, ասաց. «Այդ ուղղության հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ, որովհետև այդ արժեքները՝ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, դրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք ինձ համար անսպասելի, բայց այսօր հանդիսացան մեր երկրի անվտանգային համակարգը»:
Նա ընդգծեց. «Երբ Ադրբեջանը ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ՝ 15 կողմից հարձակում էր սկսել, օրինակ՝ մեր դաշնակիցը հայտարարում էր՝ կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը՝ դրանով ցանկություն ունենալով Հայաստանը փաստացի կողմ դարձնել: Իսկ այլ տեղերից մենք տեսնում էինք, որ հասցեական հայտարարություններ և զսպում կային այդ գործողությունների ժամանակ»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսքանից հետո մեկնաբանություններն ակնհայտ են:
