Այսօր Կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիան անջատում եղավ, որնն էլ արժանացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը։
Կառավարության անդամները նիստը որոշ ժամանակ անցկացրեցին մթության մեջ։ Վարչապետը արձանագրեց՝ մեր երկրում էլեկտրական հոսանքը անորակ է։
«Այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ։ Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրաէներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այդպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ։ Հո չի՞ կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը։ Էս շենքում՝ ևս։ Առավոտյան աշխատակազմի ղեկավարին ասել եմ՝ աշխատասենյակում լույսերն անընդհատ թարթում են, և ոչ մի անանկնկալ չկա, որ հոսանքն անջատվում է»,- ասաց նա։
