ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների տեսաուղերձով ուղարկած հարցերին։
Վերջինս անդրադարձավ հարցին, թե երբ ենք նոր օրհներգ ունենալու, որը կոգևորի լիարժեք պաշտպանել մեր ազատությունը։
«Ինձ համար պետության սիմվոլները իրենց բովանդակության չափազանց կարևոր են։ Պաշտոնական մակարդակում խուսափել ենք խոսել սրա մասին, բայց ոչ պաշտոնական մակարդակում, վարչապետությունը ստանձնելուց հետո և դրանից առաջ, լրագրող եղած ժամանակ անընդհատ այդ խնդիրը եղել է, ոորվհետև մեր օրհներգի տեքստի մեջ ու կառուցվածքի պետական տրամաբանության մեջ մարդիկ որոշակի խնդիր են տեսնում։ Ինքս լրագրող լինելով և ինչ–որ չափով գրելու հետ առնչություն ունենալով ես խորը հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը և պետական սիմվոլներին»,– ասաց նա։
Կառավարության ղեկավարը համոզմունք արտահայտեց, որ բառերի ու նախադասությունների մեջ կոդ է դրված, որը աշխատում է ինչ–որ ձևով, որովհետև դա ազդակ է բոլորի ենթագիտակցությանը․ «Ուզում եմ հիշեցնել, որ այդ օրհներգը երրորդ Հանրապետության ժամանակներում վերափոխված տարբերակ է, որովհետև ի սկզբանե այդ օրհներգի բառերը եղել են այսպիսիք՝
«Մեր հայրենիք թշվառ անտեր,
յուր թշնամուց ոտնակոխ,
յուր որդիքը արդ կանչում են,
հանել յուր վրեժ, քեն ու ոխ»։
Ճիշտն ասած իմ տպավորությամբ մենք ճիշտ տրամաբանություն չենք կարողացել ստանանք։ Եղել է, որ այդ տեքստը դրել եմ և փորձել աշխատել հետը, օրինակ՝ ինչպես է ավարտվում մեր օրհներգը։ Առաջին բանը, որ ես կուզենայի այն է, որ օրհներգի այն հատվածը՝ «Թող միշտ պանծա Հայաստան», լինի վերջին տողը։ Մյուս կողմից էլ պետք է հաշվի նստենք մեր օրհներգի ու սիմվոլների ավանդույթի ու պատմության հետ։ Ես այս հարցին չեմ ասի այո, բայց անկեղծ լինելով չեմ էլ ասի ոչ։ Օրինակ՝ 2018 թվականից ես տասնյակ անգամներ, այդ թվում, մասնագետներ, նկարիչներ, որոնք ինձ ցույց են տվել մեր զինանշանի խնդիրները, երբ խորանում ես հասկանում ես, որ իսկապես շատ լուրջ խնդիրներ կան․ ներսում ոչ թե մեծ առյուծ ա, այլ ներսում մեր դինաստյաներից մեկի գերբի վրայի առյուծնն է, ավելի շատ ծաղրանկարային ուրվագիծ ունի, քանց թե լուրջ պետության զինանշան»։
