«Մերսեդես»-ը բախվել է անվադողերի փոխարինման համար կայանված մեքենաներին, այնուհետ վրաերթի ենթարկել վարորդներից մեկին

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված Hozon Neta S 650 մակնիշի ավտոմեքենային:

Այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Hozon Neta S 650-ն ու Камаз-ը կայանված են եղել նշված վայրում և ամառային անվադողերի փոխարինման ժամանակ է Mercedes-ի վարորդը բախվել է Hozon Neta S 650-ին, ապա, առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել Камаз-ի վարորդին:

Ըստ աղբյուրի, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանում:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում