ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը Սոչիում՝ եռահարկ շենքի փլուզումից հետո

Սոչիում փոթորկի պատճառով եռահարկ շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ի տելեգրաման ալիքը։

Կադրերում երևում է, որ շենքը գտնվում է հենց ափին, և ալիքները հարվածում են նրա պատերին։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Սոչիի Լազարևսկի թաղամասում փոթորկի ու ջրհեղեղի հետևանքով եռահարկ տուն է փլուզվել։

Կիսվել սոց․ ցանցերում