Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։ Այս մասին сivic.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ հարցում էինք ուղարկել այն մասին, թե արդյոք ՀՀ վարչապետը պատրաստվո՞ւմ է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նշենք, Alpha News-ին հայտնել է, թե «Երևանից հստակ ազդանշան են ստացել», որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գնալ Սանկտ Պետերբուրգ և մասնակցել հիշյալ միջոցառումներին։ «Մենք ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան Երևանից»,- հայտնել էր Ուշակովը։
Հ. Մ.
