Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ադրբեջանցի և վրացի իր գործընկերների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Թուրքիան լի է այդ հարաբերությունները զարգացնելու վճռականությամբ։
«Մենք աշխատում ենք, որպեսզի Կովկասում կայունություն լինի: Ադրբեջանը «ազատագրել է իր հողերը»: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Միջազգային հանրությանը դա ապացուցելու համար մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին»,- նշել է թուրք նախարարը։
