Իլ-76 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մпսկվայի «Շերեմետևпյում»

Նովոսիբիրսկից մեկնած Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին ։

«Նովոսիբիրսկ-Մոսկվա չվերթն իրականացնող Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել նավիգացիոն համակարգի խափանման պատճառով»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Արտակարգ ծառայությունները սպասում էին ինքնաթիռի ժամանմանը։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:

Կիսվել սոց․ ցանցերում