Արցшխի իշխանությունները և ՀՀ ընդդիմությունը համարում էին, որ ես խանգարում եմ իրենց պլաններին. Սամվել Բաբայան

«Ես չեմ որոշում՝ գամ, թե չէ, ինձ հրավիրել են, ես էլ համաձայնվել եմ ներկա գտնվել, հարցերին պատասխանել: Իսկ ինչի՞ պիտի խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախքան 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի իր մասնակցությամբ նիստի մեկնարկը:

Բաբայանը նաև նկատեց՝ ԼՂ հարցը չի լուծվել. «Ես առաջարկել եմ լուծում, բայց քանի որ Արցախի իշխանությունները և ՀՀ ընդդիմությունը համարում էին, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել»:

Հարցին, թե ինչպե՞ս է բանակցել ադրբեջանցիների հետ, երբ որ Շահրամանյանն ասել է, որ չկա նման բան, նա պատասխանեց. «Ժողովուրդ, ամեն մեկին մի լսեք, երկրորդը, քննություն է ընթանում, Շահրամանյանին երևի կհրավիրեն և կծանոթացնեն դրա հետ, կա թե չկա, եղել է թե ոչ: Մենք ունենք «խելոք» ընդդիմություն, չէի ցանկանա իրենց խանգարել, շատ «խելոք» ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»:

Հարցին, թե վերջինս արցախցիների վերադարձի հարցով չի զբաղվում, Բաբայանն արձագանքեց. «Ժողովուրդ, այն, ինչի մասին խոսել եմ, ես այդ ամեն ինչով զբաղվում եմ»:

Կիսվել սոց․ ցանցերում