Հայաստանի սшհմшնները, տшրածքային шմբողջականությունը չճանաչողը Ադրբեջшնը չէ, Ռпւսшստանը չի ճանաչում. Բաբաջանյան

Նույնիսկ եղերական պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի բախտն է բերել, որի հակառակորդը մեկն է՝ Ռուսաստանը։ Հայաստանն ունի երեք հակառակորդ՝ Թուրքիա, Ադրբեջան, և ամենաոխերիմ հակառակորդը՝ Ռուսաստանը, նախևառաջ որովհետև Հայաստանի և հայ ժողովրդի դեմ իր դավադիր նպատակները սքողում է դաշնակցի, ռազմավարական դաշնակցի դիմակի տակ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը :

«Ադրբեջանն ու Թուրքիան սեփական հողում հայության շարունակական ֆիզիկական գոյության թշնամին են, Ռուսաստանը՝ հայկական պետականության։

Հայաստանին թվում է, թե 44-oրյա պատերազմում կռվել է միայն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այդ պատերազմն ի սկզբանե սանձազերծել է Ռուսաստանը՝ հիմքում ունենալով հայկական պետականությունը կազմաքանդելու նպատակ։

Քանի դեռ Ռուսաստանը դուրս չի մղվել այստեղից տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, խաղաղության պայմանագիր չի լինելու, խաղաղության խաչմերուկ չի լինելու։ Մի մոլորեցրեք ձեզ և բոլորին։ Խաղաղությունն ու Ռուսաստանը հակոտնյա են։

Հայաստանի սահմանները, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ։ Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի սահմանները, ամբողջությունը, որովհետև չի ճանաչում Հայաստան պետությունը, Հայաստանի պետականության գոյությունը։

Այսքանից հետո մտածել մնալ թե չմնալ Ռուսաստանի հետ միևնույն ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներում ուղղակի ծաղր է սեփական ժողովրդի, պետության և պետականության համար հազարավոր կյանքեր նվիրաբերած նահատակների առջև»,- ասված է գրառման մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում