Երևանում գործող Yassou ռեստորանային համալիրում հավաքույթ է տեղի ունեցել` այդ ռեստորանի գործունեության 1 տարվա առթիվ։
Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում մի երիտասարդի գլխին. վերջինս որպես թամադա է հանդես գալիս։
Նշենք, որ ռեստորանը պատկանում է դիզայներ Անահիտ Սիմոնյանին, որը նույնպես ներկա է եղել միջոցառմանը։
