Մեքենայի պետհամարանիշը նույնպես պետականության որոշակի ատրիբուտ է. վարչապետ

Պետության կողմից մաքսազերծման գումարի փոխատուցում կտրամադրվի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մինչև 2023 թվականին դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա, և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ կկատարեն այդ ավտոմեքենայի մաքսազերծումը:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Վերջինս նաև մանրամասնեց՝ ինչ չափով է իրականացվելու փոխհատուցումը:

«Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվելու է վճարման ենթական գումարի 40 տոկոսը, այսինքն քաղաքացին վճարելու է մաքսազեծման գումարի 60, իսկ պետությունը մնացած 40 տոկոսը: 5 տարուց ավել թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցման չափը կկազմի 70 տոկոս, այսիքն քաղաքացին վճարելու է մաքսատուրքի ընդամենը 30 տոկոսը, իսկ պետությունը կփոխհատուցի մնացյալ 70 տոկոսը»,- ասաց Արտյոմ Սմբատյանը և հավելեց. «2024 թվականի հունվարի 1-ից քաղաքացիների կողմից երրորդ երկրների համարանիշներով մեքենաների ժամանակավոր ներմուծման համար կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում  դրամական միջոների ներդրման նպատակով հատուկ դեպքոզիտային բացվա հաշվին»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թեմայի հետ առնչվել ենք այն բանի արդյունքով, որ ՀՀ-ում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշերով մեքենաները:

«Վիճակագրությունը ավելի խորն ենք ուսումնասիրել և պարզվել է, որ ՀՀ մեր քաղաքացիները ավտոմեքենա ձեռք բերելիս շատ դեպքերում ձևակերպում են ժամանակավոր ներմուծում և վրացական համարներով երթևեկում են ՀՀ-ում դա անումե ն մեքենաները չքմաքսազերծելու համար: Այս դեպքում մենք խնդիր ունենք այդ թվում և պետության, ընդհուպ մեքենայի պետհամարանիշը նունպես պետականության որոշակի ատրիբուտ է, և մենք կարծում ենք, որ այս իրավիճակը այսպես շարունակել չի կարելի»,- ասաց Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում