Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, անդրադարձել է 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին և հավելել, որ «Ուկրաինայում հակառուսական պլացդարմ ստեղծելու համար շատ ավելին է պահանջվել»։
Ելույթ ունենալով նիստին՝ Լավրովը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն անդունդի եզրին է, և հարց է ծագում՝ իմաստ ունի՞ մոբիլիզացնել ուժերը նրան վերակենդանացնելու համար։ «ԵԱՀԿ-ն ըստ էության վերածվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կցորդի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Իր ելույթից կարճ ժամանակ անց Լավրովը լքել է դահլիճը և չի լսել նիստի մյուս մասնակիցներին։
