Փարաքար գյուղում փրկարարները 12 քմ մակերեսով տարածքից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Օգոստոսի 20-ին, ժամը 00։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սարյան փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և ԳԾՊԾ օղակը։

«Փրկարարները 12 քմ մակերեսով տարածքից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (կուտակված ջրի բարձրությունը՝ մոտ 120 սմ)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում