Սոնա Մնացականյանին մшհшցու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է։

Այս մասին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում:

Հիշեցնենք՝ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։

Սոնա Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։

ՃՈ հրամանատարի մեղավորությունը հաստատվել է նախաքննությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում