ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին շնորհավորել է Հայաստանին՝ հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաջողությամբ տիեզերք արձակելու առիթով:
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում դեսպանը գրել է.
«Շնորհավորում ենք Հայաստանին, որի առաջին արբանյակը արձակվեց ուղեծիր։ Հաջողություն, որը ցույց է տալիս նաև հայկական տեխնոլոգիական բազայի զարգացումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
