Կայացել է Կապան-Երևան չվերթը, ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետից աշխատակազմից։

Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։

Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։

Կիսվել սոց․ ցանցերում