«5 տարի իրականացած բարեփոխումներից հետո մենք տեսնում ենք ի վեջո ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, որոնք քննվում են նոր ձևավորված հակակոռուպցիոն դատարաններում»։
Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց՝ Հեղափոխությունից հետո ձևավորել են երեք ատյանի հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորնեի բարձր աշխատավարձով: Հիմա արդեն դատական համակարգերի աշխատավարձերով մոտարկվում են եվրոպական չափանիշներին: էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թթևացնելու համար:
2018 թվականից ի վեր ՀՀ-ում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, հիմա արդեն մինչև 5 միլիոն դրամ գումաի բռնագանձման տեղական գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելուէ առանց դատարանին ծանրաբեռնելու:
«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը վստահաբար արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի և սա էական է մեր պետության՝ ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից։ Այս առաւմով անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով, բայց նաև պետք է արձանագրեմ այլոց շարքում ձգձգվող դատավարությունները և պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարատ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար։
Հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդգծեմ՝ 2018 թվականից հետո ՀՀ–ում հակակոռուպցիոն քաղաքականության բոլորովին նոր ինստիտուտներ են ներդվել, օրինակ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ֆինանսավորումը 2018 թվականի կամ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համեմատ աճել է 443 տոկոսով, այս ցուցանիշը 2024 թվականին կդառնա 566 տոկոս»,– նշեց նա։
ՀՀ վարչապետը նկատեց՝ ակնհյատ է՝ ՀՀ–ում անձեռնամխելի մարդիկ չկան, բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են և սա Կառավարության, խորհրդարանական մեծամասնության և անձամբ իր քաղաքական կամքնն է, և սա իրացենլու համար անհրաժեշտ է ստեղծել պատշաճ կառուցակարագեր, շարունակել այդ գործընթացը, պատասխանատվության համակարգեր, որ քննիչի, դատախազի, դատավորի սյուբեկտիվ ընկալումները ո՛չ նեգատիվ, ո՛չ պոզիտիվ ազդեցություն չունենան քրեական գործերի ընթացքի և ելքի վրա․ «Իմ զգացողություն այն, որ մեզ դեռևս չի հաջողվել նման իրավիճակ ստեղծել և այս խնդրի լուծումը նույնպես առնչություն ունի մտածողության փոփոխության հետ՝ «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի շրջանակներում։
Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, հաղորդի՛ր հանցանքի մասին, Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, մի՛ կաշառվիր, Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, մի՛ գողացիր, մի՛ կեղծիր, մի՛ կաշառիր։ Վերջին հինգ տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, կադրային լուծումների է գնացել, ակնկալելու իրավունք ունենք, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ–ում հաստատվեն որպես անկյունաքաային ինստիտուցիաներ և գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է»։
