«Բա որ էդ ամեն ինչը առանց իշխանության հավանավորության չի լինում, իսկ այդ բռնելը ո՞նցա լինում, ընդդիմությունն էլ գնաց այդ բեռը բռնեց, ասաց՝ այ, տեսե՛ք դավադիր իշխանությունը կոկաին էր բերում, մենք էլ գնացինք բռնեցինք, բա էդ ոնց եղավ որ ձերբակալվեցին և այլն և այլն»:
Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա խամոյանի այն հարցին, թե ի վերջո պարզվեց ինչպե՞ս էր այդ մեկ տոննա թմրանյութը սահմանային անցակետը հատել, ինչպե՞ս կարող էր 250 միլիոն արժողությամբ բեռը առանց իշխանական հովանավորչության հասներ ՀՀ:
«Ես այս հարցերին պատասխանել եմ այն շրջանակում, ինչ ԱԱԾ-ն, կամ իրակվապահ մարմինները որպես մամուլի հաղորդագրություն տվել էին այդ պահին, շատ մանրամասների չեմ տիրապետում: Անկեղծ ասած առանձնապես կոկաինի շարժերի պռատակոլներով չեմ հետաքրքրվում, նախաքննությունը պիտի տա ձեր հարցերի պատասխանը»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Ագնեսա Խամոյանը հակադարձելով նշեց, որ չի հավատում, որ 6 ամիս է անցել ու վարչապետը որևէ տեղեկատվութուն չի փորձել ստանալ, հասկանալ՝ ի՞նչ եղավ այդ գործը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով նշեց. «Ինչքան էլ ձեզ համար տարօրինակ հնչի, ինչքան էլ հավատաք չհավատաք, այո ես չեմ հետաքրքրվել, որովհետև կարծում եմ նախաքննական մարմինը, դատախազությունը, դատարանները իրենց գործը պիտի անեն: Եթե ճիշտ եմ հիշում մամուլում նաև հրապարակում է եղել, որ այդ գործով կոնկրետ մարդ է հետախուզման մեջ գտնվում, մնացած մասով չեմ հետաքրքրվել, բայց կփորձեմ տեղեկություն ստանալ»:
