Առաջարկում ենք 2 մատչելի միջոց՝ գորգերը մաքրելու համար:
Սխալ կլինի ասել, որ միջոցներից մեկը արդյունավետ է, մյուսը՝ ոչ, քանի որ գորգերը տարբեր են: Փորձեք 2 տարբերակն էլ, և հասկացեք, թե որն է ձեզ համար ավելի հարմար:
Առաջին միջոց՝ աղ և սոդա
Աղի և սոդայի խառնուրդով մաքրել գորգի կեղտոտված հատվածները:
Սպասել 20 րոպե և փոշեկուլով հավաքել մնացորդները:
Այս միջոցը հրաշալի կերպով պայքարում է յուղոտ լաքաների դեմ: Այն ընտրում են արդյունավետության և անվտանգության համար:
Երկրորդ միջոց՝ քացախ
20մլ քացախը լուծել 1լ ջրի մեջ:
Մաքուր կտորը թրջել խառնուրդի մեջ և դրանով մաքրել գորգը:
Սպասել 20 րոպե, իսկ հետո մաքրել գորգը չոր կտորով:
Փոշեկուլով մաքրել:
Այս միջոցը գորգին հրաշալի տեսք կհաղորդի: