Մի քանի ամսից ՌԴ-ում նախագահական ընտրություններ են. նշանակվել է օրը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը լիագումար նիստում ընդունել է որոշում, որով նախագահական ընտրություններ են նշանակվել 2024 թվականի մարտի 17-ին։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից։

Որոշումն ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել 162 պատգամավոր:

Պետության ղեկավարի ընտրությունների նշանակումը ՌԴ-ում, ըստ Սահմանադրության, պատկանում է Դաշնության խորհրդի բացառիկ լիազորություններին:

Ինչպես հայտարարել է պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, այս որոշումը նշանավորում է նախընտրական արշավի մեկնարկը։ Նա ընդգծել է, որ գալիք ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություն են, որը մեծապես կորոշի Ռուսաստանի զարգացման վեկտորը։

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան շնորհակալություն է հայտնել սենատորներին իրենց որոշման համար։

«Շնորհակալ եմ ընտրությունների արժանապատիվ անցկացման համար անհրաժեշտ ամբողջ օրենսդրական դաշտը ապահովելու համար: Առաջիկա ընտրությունները մեծապես կերաշխավորեն Ռուսաստանի զարգացման ամրապնդումը, նրա հաղթանակը աշխարհաքաղաքական այս անխնա ճակատամարտում»,- ասել է նա հանդիպման ժամանակ։

Հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ դիտարկվում է եռօրյա քվեարկություն անցկացնելու հնարավորությունը։

ԿԸՀ-ն կհաստատի նոր շրջաններում ընտրությունների կարգը՝ ԱԴԾ-ի, պաշտպանության նախարարության և մարզպետների հետ խորհրդակցություններից հետո։

Կիսվել սոց․ ցանցերում