Այս պարզ, բայց շատ համեղ բանջարեղենային կարկանդակը թե խորտիկ է, թե ճաշ, թե կողային ուտեստ: Ծախսատար չէ՝ պատրաստվում է շատ արագ և հեշտ:
Կաղամբը ստացվում է փխրուն, հյութալի և բուրավետ: Մատուցվում է սխտոր-թթվասերային սոուսով:
Պատրաստման ժամանակը’ 30 րոպե։
Բաղադրիչները.
• կաղամբ (նախընտրելի է՝ թարմ)՝ 800 գր
• հավի ձու՝ 3 հատ:
• ցորենի ալյուր՝ 80 գ
• սամիթ’ ըստ ճաշակի
• աղ’ ըստ ճաշակի
• սև պղպեղ’ ըստ ճաշակի
• թթվասեր’100 մլ
• մայոնեզ’50 մլ
• սխտոր՝ 2 պճեղ:
Պատրաստման եղանակը․
1. Կաղամբը կտրատում ենք կտորների՝ 12 մասի, այնպես որ տերևները մնան ցողունի վրա:
2. Կտորները դնում ենք տարայի մեջ, վարն լցնում եռացրած աղաջուր, ծածկում կափարիչով և թողնում 15-20 րոպե:
3․ Կաղամբը հանելուց հետո թողնում ենք, որ ջուրը քամվի:
4. Ձվերը թեթև հարոմ ենք՝ ավելացնելով աղ, պղպեղ և սամիթ:
5. Կաղամբն ընկղմում ենք ալյուրի և ձվի մեջ ու յուղով տապակում՝ մինչև երկու կողմերից ստանա ոսկե-դարչնագույն երանգ:
6. Սոուսի համար խառնում ենք թթվասերը, մայոնեզը, ճզմած սխտորը, մանրացված սամիթը։
Բարի ախորժակ!
