Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մшհшցել է

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Գևորգ Ասլանյանը Սեբաստիա փողոցում իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Կայքի փոխանցմամբ՝ փողոցում արտաքին լուսավորությունը անջատված է եղել, իսկ հետիոտն էլ Ուկրաինայի քաղաքացուհի է:

Կիսվել սոց․ ցանցերում