Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում և այն փոխվստահություն կա գործընկերների միջև, որոնք ՀՀ-ին պաշտպանական միջոցներ են տրամադրում։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ–ն քննադատում է արևմտյան երկրներից գնվող զենք–զինամթերքի հարցը։
Նա ընդգծեց՝ ձեռք բերված զենքերը շատ ապահով են․ «ՌԴ–ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն»,– ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծվելու նաև այն հարցը, ըստ որի՝ Հայաստանը գումար է տվել ՌԴ–ին, սակայն զենք չի ստացել դրա դիմաց, հնարավոր է, որ Հայաստանը դատի տա Մոսկվային, պատգամավորը նշեց․ «Ամեն ինչ հնարավոր է տեսականորեն, իսկ գործնականում նպատակ ունենք բոլոր հարցերը կարգավորենք։ Հայաստանը ՌԴ–ին դեռ գործընկեր է համարում։ ՌԴ–ի և Հայաստանի փոխհարաբերությունները շատ լայն շրջանակ են ընդլայնում»։
