ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ ստորգետնյա կոյուղատարում անհետացածների մասին․ 4 մարդու դ ի է հայտնաբերվել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորգետնյա կոյուղատարում էքսկուրսիա կազմակերպած անձը փորձառու զբոսավար և փորող Կոնստանտին Ֆիլիպովն է։ Այս մասին գրում է Readovka-ն։

 

Չնայած եղանակային վատ պայմաններին՝ 31-ամյա տղամարդը որոշել է էքստրեմալ հանգստի սիրահարներին տանել Նեգլինկա գետի կոյուղատարներով։ Երեկվա հավաքից հետո նա նույնպես դադարել է կապի դուրս գալ և համարվում է անհայտ կորած։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Ֆիլիպովը մահացել է։

 

Այժմ շտապօգնության ծառայությունները փնտրում են կորած զբոսավարին և մյուս մասնակիցներին։ Առայժմ չորս մարդու դի է հայտնաբերվել և նույնականացվել։ Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում տեղատարափի ժամանակ ստորգետնյա կոյուղատարում երկու մարդ է մահացել։

 

Կիսվել սոց․ ցանցերում