Թпւրքիայում սելավի հետևանքով կան զпհեր

Թուրքիայի Հյուսիսային Զոնգուլդակ նահանգում սելավի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Զոնգուլդակում ավելի քան երկու օր անձրև է տեղացել։

«Երկու քաղաքացի մնացել են իրենց երկհարկանի տան փլատակների տակ, որը սելավից հետո փլուզվել էր Զոնգուլդակ նահանգի Ասմա շրջանում։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նրանց մարմինները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ` զոհերը մայր ու որդի են։

Փրկարարական գործողության ժամանակ երկրորդ փլուզումն է տեղի ունեցել, որի հետևանքով 21 փրկարար մնացել է փլատակների տակ, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է փրկել:

Կիսվել սոց․ ցանցերում