ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվել Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել: Հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:
Խոսքը վերաբերում է դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։
