«Պարտադիր զինվորական զորակոչից խուսափելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է համապատասխան օրենսգրքի համապատասխան հոդվածով: Մենք հիմա այս օրենքով հնարավորություն ենք տալիս այդ պատասխանատվությունը կրել բացի ազատազրկումից ալտերնատիվ տարբերակով՝ վճարելով համապատասխան գումար, կամ չկրել առհասարակ պատասխանատվություն, այլ գնալ ու ծառայել բանակում»:
Այս մասին այսօր Աժ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Արձագանքելով ընդդիմությնա սոցիալական անարդարության մասին պնդումներին Ալեքսանյանն ասաց՝ է կներեք չփախնեիք բանակից, այդ սցիալական անարդարությանն էլ չբախվեիք:
«Մարդը տասը տարի բանակից խուսափել է՝ փախածա եղել զորակոչից, եկեք դրա անունը ճիշտ դնենք, քրեական հանցագործություն է կատարել ինչ սոցիալական արդարության մասին է խոսքը»,- նշեց նա:
Մանրամասները տեսանյութում:
