Երեկ մեր ծննդատանը մի կին երկվորյակ երեխաներ ունեցավ․ Նրանց հայրը դրսում կանգնած արտասվում էր․ Միայն հետո իմացա պատճառը․- Անահիտ անունով երիտասարդ կինն իրեն շատ հանգիստ էր պահում. նրա իններորդ ծննդաբերությունն էր: Շատ լավ ընտանիք էին. կինը մինչ ծննդաբերություն 4 օր հիվանդանոցում էր՝
Առաջինը լույս աշխարհ եկավ չքնաղ աղջնակ, ի անգամից լացեց: Ուղիղ 3 րոպեից ծնվեց նաև երկրորդ փոքրիկը՝ տղա: Երբ բժիշկը դուրս եկավ միջանցք, տեսավ դռան մոտ կանգնած բազմազավակ հայրիկին, և ուրախ ձայնով հայտնեց. —Երկու առողջ փոքրիկներ եք ունեցել՝ աղջիկ և տղա: —Աստված իմ, տղա, տղա…-ասաց տղամարդը և սկսեց արտասվել:
Հետո երջանիկ ծնողները պատմեցին մեզ, որ արդեն 8 երեխա ունեն, բոլորն էլ աղջիկներ են:Սա 9-երորդ հղիությունն էր, երկուսն էլ երազում էին տղա ունենալու մասին, սակայն այս անգամ էլ բոլոր հետազոտոթյունների ժամանակ իրենց ասել են, որ երկուսն էլ աղջիկներ են:Պարզվեց, որ սխալվել են:

Որդի ունենալու լուրն իմանալուց հետո տղամարդը մի քանի անգամ հարցրեց, արդյոք բժիշկը ոչինչ չի շփոթել, հաստա՞տ տղա է, գուցե սխալմունք է եղել: Տուն գնաց միայն այն ժամանակ, երբ տեսավ կնոջ ու փոքրիկներին:Նրա էմոցիաները կարելի է հասկանալ, 9 աղջիկ ունենալը կատակ չէ: Հիմա էլ արդեն նաև որդի ունի, իսկապես երջանիկ մարդ է:
