ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:
«Կյանքից հեռացել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին:
Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում:
Հանգչեք խաղաղությամբ, պարոն Արարքցյան»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը:
