Նշաններ, որոնք ցույց են տալիս, որ հենց դուք եք քայքայում ձեր հարաբերությունները

Մի շտապեք ամեն ինչ հերքել: Ուշադրություն դարձրեք անհանգստացնող նշաններին և լրջորեն վերաբերվեք դրանց ու փորձեք ուղղվել, քանի որ դա կարող է փրկել ձեր միությունը և օգնել ձեզ խուսափել ճակատագրական սխալներից, որոնք քայքայում են սերը: Կամ, հակառակը, խոստովանեք ինքներդ ձեզ, որ զգացմունքները արդեն սպառվել են:

Կախվածություն

«Երրորդը ավելորդ» է ժամանակակից զույգերի մոտ ոչ թե գրավիչ գործընկեր-սիրեկանն է, այլ սմարթֆոնը, որին կանայք հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան սիրելիին: Նշաններ` դուք ձեր սիրած տղամարդու կողքին եք, սակայն գրում եք հեռախոսով և անհանգիստ եք` հանկարծ WiFi կապը չկորի: Եթե այսպիսի բան կանոնավոր կերպով է տեղի ունենում, մի զարմացեք, եթե նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք ունեք ավելի կարևոր գործեր, քան նա: Սովություն դարձրեք մի կողմ դնել հեռախոսը, երբ միասին եք:

Առաջնահերթություններ

Աշխատավայրում ամեն ինչ հասցնելը, մասնագիտորեն կայանալը իհարկե գովելի է: Առողջ հավակնությունները կարիերայում զարդարում են կնոջը: Սակայն մտածեք, թե ինչ կարող է արժենալ ձեզ գլխապտույտ հաջողությունը: Եվ արդյո՞ք այն այդքան արժեքավոր կլինի միայնակության մեջ: Յուրաքանչյուր կայացած մասնագետ կարողանում է գրագետ կերպով դասակարգել առաջնահերթությունները: Շաբաթն առնվազն 1-2 անգամ սիրելիի հետ կինո հաճախեք, ռոմանտիկ անակնկալներ պատրաստեք, ցույց տալով, որ ձեր հետաքրքրությունները չեն սահմանափակվում աշխատանքային հանդիպումներով և գործուղումներով:

Կիսվել սոց․ ցանցերում