Այս դժվար պայմաններում (ցուրտ, խցանում, կայանման տեղ, հեռավորություն, ժամանակ, գումար) քաղաքացուն ստիպում եք անձամբ այցելել ՀԿԱԾ

ՀՀ հարգելի կառավարություն, Արդարադատության հարգելի նախարարություն. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ)» հեռախոսի համարները՝ 8819, 8829 կամ 060713500 չեն արձագանքում, անընդհատ զբաղված են և երաժշտություն են սփռում, էլեկտրոնային նամակներին չեն արձագանքում։ Այս դժվար պայմաններում (ցուրտ, խցանում, կայանման տեղ, հեռավորություն, ժամանակ, գումար) քաղաքացուն ստիպում եք անձամբ այցելել ՀԿԱԾ։ Այնտեղ ի հարկե սպասարկումը որոշ չափով նորմալ է, չհաշված ներքին հեռախոսից օգտվելու կրպակները. հեռախոսի ապարատները կարծում եմ կորոնայից առաջ և հետո չեն մաքրվել, մարդ վախենում է մոտենա։ Այս ամենը եթե օրինազանց քաղաքացուն պատժելու համար եք անում ոչինչ, այլապես խնդրում եմ լրջորեն զբաղվեք այս հարցերով։ Շնորհակալություն։

 

https://www.facebook.com/story.php?story_fbid=6797125393735214&id=100003134630650

Կիսվել սոց․ ցանցերում