Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսեց «Խաղաղության խաչմերուկի» և դրա հիմնական սկզբունքների մասին։ Վարչապետի խոսքով՝առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ որ ՀՀ տարածքը 29 հազ 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր:
«Հաջորդ սկզբունքը հետևյալն է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և երրորդ սկզբունքն այն է, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պետք է տեղի ունենան երկների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասաց վարչապետն ու նկատեց, որ երեք սկզբունքները՝ պայմանավորվածությունները արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով և եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական:
Վարչապետը ընդգծեց՝ ՀՀ-ն վերահաստատում է հավաարմությունը նշված պայմանավորվածություններին:
«Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն. ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարծավ անձանց փոխանակություն և ՀՀ 31 քաղաքացիներ, մեկ զինոլարական ԼՂ-ից Ադրբեջանի կողմից վերադարձվել են ՀՀ-ին: Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, ոչ թե՝ հակառակի մասին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
