Մшհվшն ելքով վրաերթ՝ Երևանում. 65-ամյա վարորդը 02-ով վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մшհшցել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնավսածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տարածքը տեղում սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Սարդարյանն ու Արեն Ղահրամանյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները՝ հիվադանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/12/14/1252016

Կիսվել սոց․ ցանցերում