Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով դիմել է Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցներին:
«Ես ձեզ այսօր մի բան եմ խնդրում ՝ մի դավաճանեք ժողովրդին և նրա հավատը Եվրոպայի հանդեպ», — ասել է Զելենսկին ։
Զելենսկին նաև հայտարարել է, որ եթե Եվրոպան Ուկրաինայի հետ բանակցություններ չսկսի անդամակցության շուրջ, դա կնշանակի պատերազմ սկսած Վլադիմիր Պուտինի հաղթանակը:
«Այսօր այն օրն է, երբ վճռականությունը կլինի կամ Բրյուսելում կամ Մոսկվայում»,-ասել Է Ուկրաինայի նախագահը:
