Եթե հանկարծ էլի որոշեք հարևան պետությանը մեկուկես միլիադ դոլար փող տալ, էդ փողից մի 200 միլիոն դոլար նախատեսեք ՀՀ-ում, նոր, գերժամանակակից шրյпւնшբանության և քшղցեկաբուժության կենտրոն հիմնելու համար

Արա Ներսիսյանը գրում է․

<2 օրում հավաքվեց 105 միլիոն 248,296 դրամ:
Նման արդյունքն ուղղակի անհնար էր պատկերացնել:
Մարդիկ ջաներ, ձեզնից յուրաքանչյուրի շնորհիվ փոքրիկ ——— կբուժվի քաղցկեղից, կապրի իր սիրուն կյանքը:>
Գրեթե ամեն օր հանդիպումա դրամահավաքութան հայտարարություններ։
Կոնկրետ էս դեպքում, 250 հազար դոլարը կգնա կամ Գերմանիա, կամ Իսրայել, կամ Մուսկով, կամ Մինսկ։
Ես գիտեմ, որ մեր արյունաբանները 30 տարուց ավել վերապատրստվում են Գերմանիայում, ու ունենք բավականին կայացած արյունաբաններ և դպրոց։
Եթե էստեղ չեն կարողանում բուժել, կամ դիագնոզել, ուրեմն չի բավականացնում նյութատեխնիկական բազան, լաբարատոր սարքավորումները և այլն։
Ասածս ինչա՞, եթե հանկարծ էլի որոշեք հարևան պետությանը մեկուկես միլիադ դոլար փող տալ, էդ փողից մի 200 միլիոն դոլար նախատեսեք ՀՀ-ում, նոր, գերժամանակակից արյունաբանության և քաղցեկաբուժության կենտրոն հիմնելու համար /հաստատ Երևանից դուրս/։ ՀՀ բնակիչները կբուժվեն անվճար, իսկ արաբական աշխարհը կգա էստեղ փողով բուժվելու։
Կիսվել սոց․ ցանցերում