Էկվադորում առևшնգել են Գուայաքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոսին

Էկվադորում անհայտ անձինք առևանգել են Գուայաքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին։

Այս մասին հայտնում է El Universo թերթը։

Ըստ աղբյուրի՝ առևանգումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան, Լոս Ռիոս նահանգում։ Լրագրողները պնդում են, որ հյուպատոսի հետ անհետացել է ևս մեկ անձ։

Էկվադորի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները հետաքննչական միջոցառումներ են անցկացնում։

Կիսվել սոց․ ցանցերում