«Ռեալը» մտադիր է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Անդրեյ Լունինին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հաղորդում է El Nacional-ը։

Ակումբում գոհ են 24-ամյա ֆուտբոլիստի առաջընթացից եւ կառաջարկեն պայմանագիր մինչեւ 2028թ․ հունիս։

Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին սկսել է վստահել Անդրեյ Լունինին եւ պատրաստ է բելգիայի Տիբո Կուրտուայի բացակայության ժամանակ նրան դարձնել հիմնական դարպասապահ, իսկ իսպանացի Կեպա Արիսաբալագային թողնել պահեստայինների նստարանին։

Անդրեյ Լունինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Կիսվել սոց․ ցանցերում