Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 10 նոր կենդանիով:
Նրանց մի մասն արդեն ցուցադրվում է, օրինակ՝ զեբրերն ու եվրոպական եղնիկները:
Սպիտակ վագրն ու արջը, ինչպես նաև 4 մորուքավոր բաշավոր ոչխարը դեռևս չեն ցուցադրվում, պահվում են կարանտինային գոտում: Նրանց համար անհրաժեշտ են նոր ազատավանդակներ:
Վագրն ու արջը կարմիր գրքում գրանցված կենդանիներ են՝ հատուկ պահպանության ներքո գտնվող:
Կենդանաբանական այգին առաջիկայում ևս նոր համալրումներ կունենա, արդեն պայմանավորվածություններ կան:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում: