Մկրտիչի հետ անձնապես ծանոթ չէի, մինչ Մեդալի հակառակ կողմը ֆիլմի շրջանակներում հանդիպումը

Մկրտիչի հետ անձնապես ծանոթ չէի, մինչ Մեդալի հակառակ կողմը ֆիլմի շրջանակներում հանդիպումը: Էկրանից էլ դժվար չէր երևակայել, թե ինչ հոգևոր մասշտաբի տեր մարդ է նա, սակայն մեր հանդիպումը հաղթեց երևակայությանս: Սրանք զուտ խոսքեր չեն. Համեստագույն մարդ, գործի նվիրյալ և որ ամենակարևորն է՝ լինելով անսահման տաղանդի տեր մարդ, նա չի դադարում կրթվել և զարգանալ: Խոսքերիս վառ ապացույցը հանդիսացավ վերջերս բեմ բարձրացած «Գրավիտացիա» ներկայացումը, որտեղ Մկրտիչը իր դրամատիկ խաղով «ստիպում էր» հանդիսատեսին ծիծաղել արցունքների միջից: Փայլուն դրամատիկ խաղ էր դա, լի ասելիքով, հայրենիքի հանդեպ մտահոգությամբ և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ հոգատարությամբ վաղվա օրվա հանդեպ:
@mkrtich.arzumanyan ուղղակի շնորհակալ եմ տեսակիդ համար
Կիսվել սոց․ ցանցերում