Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ. Միրզոյանը` Հաջա Լահբիբին

 Բաքուն մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված` Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին։ Այս մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Բաքուն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, բացառություն չի եղել գերիների վերադարձի և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու մասին կետը։
«Այսօր Բաքուն պատանդի կարգավիճակում պահում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության։ Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը փոխելու համար։ Մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղn էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,– նշեց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։
Կիսվել սոց․ ցանցերում