Ստամբուլից հարավ գտնվող Թուրքիայի Յալովա նահանգի ափերի մոտ, Մարմարա ծովում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման պետական գործակալությունը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Չինարջիկ քաղաքի ափից 8 կմ հեռավորության վրա, օջախը՝ 11-14 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Ստամբուլի որոշ շրջաններում։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
