Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունել է ակումբի ղեկավարությունը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շիրակը» միշտ կմնա իմ սրտում. սա այն ակումբն է, որտեղ ինձ զգացել եմ ինչպես տանը: Շնորհակալություն տղաներին, մարզչական շտաբին, ողջ անձնակազմին և ղեկավարությանը համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ երկրպագուներին մեր կողքին լինելու համար: Մաղթում եմ միայն լավը ակումբին»,- ասել է Էդգար Թորոսյանը:
Ակումբի մամուլի քարտուղարությունը ևս հաջողություն է մաղթել մարզչին՝ նշելով.
«Շնորհակալություն Էդգար Թորոսյանին համատեղ աշխատանքի, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար: Մաղթում ենք հաջողություն մարզչական հետագա կարիերայում»:
